Վրաստանի 5 քաղաքացի մեկնել է Սիրիա՝ կռվելու ԴԱԻՇ-ի շարքերում

Արևելյան Վրաստանից՝ Պանկիսկի կիրճի, 5 մարդ, այդ թվում՝ 2 ուսանող, մեկնել են կռվելու Սիրիայում ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման կազմում, հայտնում է «Կախեթի» տեղեկատվական կենտրոնը:

Նրանց թվում, ով մեկնել է Սիրիա, կա երկու 21 տարեկան ուսանող Թելավի պետական համալսարանից, նշվում է հաղորդագրությունում:

«Հաստատված տեղեկությունների համաձայն՝ 21 տարեկան երիտասարդները մեկնել են հուլիսին ու օգոստոսին Թուրքիա՝ գումար վաստակելու, որտեղից էլ հատել են սահմանն ու ուղևորվել Սիրիա: Ներկայում նրանք ԴԱԻՇ-ի զինյալների թվում են»,- հայտարարում է տեղեկատվական կենտրոնը՝ նշելով, թե «վերջին 3 ամսում Սիրիա է գնացել ընդհանուր առմամբ 5 մարդ»:

Ավելի վաղ որոշ վրացական ԶԼՄ-ներ հայտնել էին, թե Սիրիայում է գտնվում ու երկրի կառավարական ուժերի դեմ պայքարում 50-100 երիտասարդ Պանկիսկի կիրճից:

Տեսանյութեր

Լրահոս