«Ժառանգություն» խմբակցությունն այսուհետ կներկայացնի Զարուհի Փոստանջյանը
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության այլևս նախկին նախագահ Ռուբեն Հակոբյանի հրաժարականի և «Ժառանգությունից» նրա հեռանալու խնդրին.
«Մամուլից ենք տեղեկացել պարոն Հակոբյանի որոշման և դրա ձևակերման մասին։ Ցավում ենք, բայց նաև հարգանքով ենք վերաբերվում։ Առայժմ այլ բան չունենք ասելու․․․
Շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար և մաղթում հաջողություններ․․․
«Ժառանգություն» խմբակցությունն այսուհետ կներկայացնի Զարուհի Փոստանջյանը»: