Բաժիններ՝

Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը 7 մլն դոլարանոց տուն է գնել

«Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար Ալեքսեյ Նավալնին իր բլոգում փորձել է պարզել, թե ինչ պայմաններում են ապրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ու նրա կինը՝ Տատյանա Նավկան:

Վերջինս գրում է, որ Պեսկովը, ով 1989-ից պետծառայող է, կրում է 37 մլն ռուբլի արժողությամբ ժամացույց, իրեն թույլ է տալիս վարձակալել շաբաթական 26 մլն դոլարանոց զբոսանավ, ու հասարակությունը դեռ չի ստացել հարցի պատասխանը, թե որտեղից է նա ծախսում անհայտ ծագման միլիոնավոր ռուբլիները:

Նավալնին նշում է, որ ինքը կարողացել է պարզել, որ Տատյանա Նավկային է պատկանում Ռուբլյովկայում կառուցված էլիտար առանձնատուն, որը գնվել է հարսանիքից առաջ՝ 2015թ. հունվարին: Վերջինս գրում է, որ Պեսկովը գնել է այն իր հարսնացուի անունով:

Նշվում է, որ միայն հողը Պեսկովին ու Նավկային արժեցել է 5,6 մլն դոլար, առանձնատունը հետը՝ 7 մլն դոլար (մոտավորապես 470 մլն ռուբլի):

11617143f91141918ae65506ec40f7ee 882f1c6cbce54745a9ee6c2b406b499a 03a379bc26c044f084ca652f72ac183c e482488335c84a0d8cf10a65d33821b6 f390c3d9c2994a5bb3f2da9d3dc5c1d9 af9bffe4ef6642d598d1043274c105c3 a87031f0bafd4b1f9b429452bf89714d bd067cfeb46b4c53b9c670952f4e3b79 bfbfc67180854f438c08863d6a0c1db3 429fbe9bc4e04673bf52d3b746a9e869 29ac9bf539b145dea05432c2e9dd994d

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս