Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրենին
Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոյին:
Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Մարսել Պեշկոն քննարկեցին ԵԱՀԿ տարածաշրջանում հակամարտությունների կանխարգելմանն առնչվող մի շարք հարցեր:
Հյուրի խնդրանքով արտգործնախարարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` նշելով, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: