Չեմպիոնների լիգա. Մեսսին շրջանցեց Ռաուլին
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մասնակցելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Ռոմայի» հետ արտագնա հանդիպմանը, դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության ընթացքում 100 խաղի սահմանագիծը հատած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:
Այս մասին նշում է վիճակագրական տվյալներ հաղորդող Mister Chiping-ի թվիթերյան միկրոբլոկը: Ըստ նրանց՝ այդ պահին Մեսսին 28 տարեկան և 84 օրական էր:
Մինչ այս ռեկորդը պատկանում էր Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլին ՝ 28 տարեկան և 239 օրական:
Մեսսին իր նորամուտը Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում նշել է 2004 թվականին: 100 խաղում նա խփել է 77 գոլ, կատարել է 22 գոլային փոխանցում և 4 անգամ դարձել է մրցաշարի չեմպիոն:
Սիրարփի Աղաբաբյան