Կյանքից հեռացել է ողջ աշխարհում հայտնի բրազիլացի պապիկը
Կյանքից հեռացել է Կլովիս Ակոստա Ֆեռնանդեսը, ով հայտնի էր՝ որպես ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի ամենահավատարիմ երկրպագու: Նրան համարում էին հավաքականի խորհրդանիշ: 9 տարի Կլովիսը պայքարում էր քաղցկեղի դեմ և մահացավ հիվանդանոցում:
Այս երկրպագուն ներկա է եղել հավաքականի գրեթե բոլոր խաղերին: Նա մասնակցել է 7 աշխարհի առաջնության՝ սկսած 1990 թվականին Իտալիայում կայացած աշխարհի գավաթից: Նա միշտ գնացել է երկրպագելու բրազիլական թիմին բոլոր միջազգային մրցաշարերում:
Սիրարփի Աղաբաբյան