Բաժիններ՝

Հայ դերասանուհու վերջին ցանկությունը կատարելու համար նրան թաղել են մայթին. news.am

Խախտել են Թբիլիսիի հայ մշակութային գործիչների պանթեոնի` Խոջիվանքի համալիրի համաչափությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ալավերդու Չարենցի անվան դպրոցի պատմության ուսուցիչ Էդուարդ Շահվերդյանը: Նա նշել է, որ հունիսի 13-ին մահացած ՎՍՍՀ ժողովրդական արտիստ Սերիկ Շեկոյանին թաղելու համար քանդել են սալահատակը և հանգուցյալին թաղել հենց մայթի վրա՝ Խոջիվանքի կենտրոնական մասում, որտեղ թաղված է Թումանյանը, Սունդուկյանը, Րաֆֆին, Արտեմ Լուսինյանը:

Էդուարդ Շահվերդյանը նշել է, որ Սերիկ Շեկոյանը մահանալուց առաջ ցանկացել է, որ իրեն թաղեն իր ամուսնու՝ Վրաստանի ժողովրդական արտիստ Արտեմ Լուսինյանի կողքին: Այդ ցանկությունն իրագործողները, էդուարդ Շահվերդյանի խոսքով, բառացիորեն են հասկացել, և նրան թաղել են ամուսնու կողքը՝ մայթին, ինչը խաթարել է ամբողջ համալիրի տեսքը:

«Նրա ամուսինը 60 տարի առաջ է մահացել, կարող էին ամուսնու վրա թաղեին, համայնքում չկա՞ր հոգացավ մարդ, որ ասեր՝ այդպես փնթի ձևով նրան թաղել չի կարելի»,-ասել է Շահվերդյանը: 9e13832

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս