Բաժիններ՝

Ինչ դիտել աշնանը. 10 ֆիլմ ուժեղ անհատականությունների մասին

Կինովարձույթի նորություններ: Արժանի ֆիլմեր` հոգով ուժեղ մարդկանց մասին, ովքեր պատրաստ են ամեն ինչի, միայն թե հասնեն իրենց նպատակներին:

«Մութ գաղտնիքներ» («Dark Places»)

Պրեմիերա – 31-ը մարտի, 2015թ.

Ռեժիսոր – Ժիլ Պակե-Բրեներ

Դերերում – Շարլիս Թերոն, Սթերլինգ Ջերինս, Նիկոլաս Հոլտ, Քրիստինա Հենդրիքս, Թայ Շերիդան և այլք

Գիլիան Ֆլինի համանուն վեպի էկրանավորումը: Գլխավոր հերոսուհու ընտանիքին շատ տարիներ առաջ դաժանաբար սպանել են, իսկ հանցագործության մեջ մեղավոր են ճանաչել նրա հարազատ եղբորը: Տարիներ անց նա ծանոթանում է մի ակումբի մասնակցի հետ, որի անդամները զբաղվում են հնչեղ հանցագործությունների հետաքննությամբ, և ինքը սկսում է «փորել» իր ընտանիքի տխուր պատմությունը:

«Ռիկի և Ֆլեշ» («Ricki and the Flash»)

Պրեմիերա – 7-ը օգոստոսի, 2015թ. (ԱՄՆ)

Ռեժիսոր – Ջոնաթան Դեմի

Դերերում – Մերիլ Սթրիփ, Մեմի Համեր, Ռիկ Սփրինգֆիլդ, Ռիկ Ռոսաս, Բերնի Ուորել և այլք

Օսկարակիր Մերիլ Սթրիփը նկարահանվել է սերունդների կոնֆլիկտի մասին ընտանեկան դրամայում, որի համար նույնիսկ կիթառ նվագել է սովորել: Սթրիփի հերոսուհին` Ռիկին, մեծահասակ ռոք-աստղ է, ով չի պլանավորում փոխել իրեն միայն այն բանի համար, որ մեծացել է: Գլխավոր հերոսուհու դստեր դերը խաղում է Մերիլ Սթրիփի հարազատ աղջիկը` Մեմի Համերը:

«Ստաժոր» («The Intern»)

Պրեմիերա – 23-ը սեպտեմբերի, 2015թ. (Բելգիա)

Ռեժիսոր – Նենսի Մայերս

Դերերում – Ռոբերտ դը Նիրո, Էնն Հեթեուեյ, Նատ Վուլֆ, Ռենե Ռուսո, Ադամ Դիվայն, Դրենա դը Նիրո և այլք:

Նենսի Մայերսը գրել և նկարահանել է հերթական կոմեդիան` հասուն մարդկանց կյանքի մասին: «Ստաժորը» պատմում է կյանքի նկատմամբ սիրո մասին: Տարեց տղամարդ Բենը (դը Նիրո) սոցիալական ծրագրով անցնում է աշխատանքի մոդայիկ ընկերությունում, որը հիմնել է երիտասարդ Սեո Ջուլսը (Էնն Հեթեուեյ):

«Մարսեցին» («The Martian»)

Պրեմիերա – 2-ը հոկտեմբերի, 2015թ. (ԱՄՆ)

Ռեժիսոր – Ռիդլի Սքոթ

Դերերում – Մեթ Դեյմոն, Քեյթ Մարա, Ջեսիկա Չեսթեյն, Քրիսթեն Ուիգ, Շոն Բին, Դոնալդ Գլովեր և այլք

Գիտաֆանտաստիկ դրամատիկական ֆիլմ: Դրյու Գոդարդը սցենարը գրել է Էնդի Ուիրի «Մարսեցին» գրքի հիման վրա:

«Ռոքն արևելքում» («Rock the Kasbah»)

Պրեմիերա – 23-ը հոկտեմբերի, 2015թ. (ԱՄՆ)

Ռեժիսոր – Բարրի Լևինսոն

Դերերում – Բիլ Մյուրեյ, Բրյուս Ուիլիս, Զոի Դեշանել, Քեյթ Հադսոն, Սարա Բեյկեր և այլք

Ռոք պրոդյուսեր Ռիչի Լանցը, ում կարիերան աստիճանաբար հանգչում է, ուղևորվում է երաժշտական շրջագայության` իր վերջին հաճախորդներից մեկին ուղեկցելու համար: Օրերից մի օր նա հայտնվում է Քաբուլում` մենակ, առանց կոպեկի և փաստաթղթերի: Այդտեղ էլ Ռիչին նկատում է մի աղջկա, ով ֆենոմենալ ձայն ունի, և սկսում է զբաղվել նրան փառքի բարձունքներին հասցնելով:

«Անապատի թագուհին» («Queen of the Desert»)

Պրեմիերա – 2015թ. (ԱՄՆ)

Ռեժիսոր – Վերներ Հերցոգ

Դերերում – Նիկոլ Քիդման, Ջեյմս Ֆրանկո, Ռոբերտ Պատինսոն, Դեմիեն Լուիս, Ռենի Ֆեյա և այլք

Գերտրուդա Բելլի` անգլուհի գրողի, հնագետի, քարտեզագետի, 20-րդ դարասկզբի Բրիտանական Կայսրության քաղաքական կցորդի կյանքի պատմությունը: Երկար տարիներ Բելլի լավ ընկերն է եղել բրիտանական սպա Թոմաս Էդվարդ Լոուրենսը, ով ավելի հայտնի է՝ որպես Լոուրենս Արաբացի: Բելլը և Լոուրենսը մեծ ազդեցություն են թողել Մերձավոր Արևելքի, մասնավորապես՝ Հորդանանի և Իրաքի քաղաքական ռեժիմների վրա:

«Շեֆ Ադամ Ջոնս» («Burnt»)

Պրեմիերա – 2015թ. (ԱՄՆ)

Ռեժիսոր – Ջոն Ուելս

Դերերում – Բրեդլի Կուպեր, Սիեննա Միլլեր, Օմար Սի, Ումա Թուրման, Լիլի Ջեյմս և այլք

Երբեմնի հայտնի շեֆ-խոհարարի պատմությունը, ով իր կործանարար հակումների պատճառով կորցնում է Փարիզում իր սեփական ռեստորանը: Որոշելով չհանձնվել` նա նորից հավաքում է իր թիմը, վերակառուցում է լոնդոնյան ռեստորանը և հույս է ունենում 3 աստղ ստանալ:

«Սթիվ Ջոբս» («Steve Jobs»)

Պրեմիերա – 9-ը հոկտեմբերի, 2015թ. (ԱՄՆ)

Ռեժիսոր – Դեննի Բոյլ

Դերերում – Մայքլ Ֆասբենդեր, Սեթ Ռոգեն, Ջեֆ Դենիելս, Լուիս Սալազար, Քեյթ Ուինսլեթ, Ջոն Օրտիս և այլք

Մոլորակի ամենահզոր ուղեղներից մեկի` «Apple» ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի կյանքի պատմությունը:

«Մակբեթ» («Macbeth»)

Պրեմիերա – 2015թ. (ԱՄՆ)

Ռեժիսոր – Ջասթին Կուրզել

Դերերում – Էլիզաբեթ Դեբիկի, Մայքլ Ֆասբենդեր, Շոն Հարրիս, Չեք Ռեյնոր, Դևիդ Հեյման և այլք

11-րդ դար: Շոտլանդացի դավադիր լորդ Մակբեթը հանդիպում է 3 վհուկների, որոնք կանխագուշակում են, որ նա թագավոր կդառնա: Մակբեթը մտածում է սպանել թագավոր Դունկանին և գրավել գահը:

«Մա Մա» («Ma Ma»)

Պրեմիերա – 2015թ.

Ռեժիսոր – Հուլիո Մեդեմ

Դերերում – Պենելոպե Քրուզ, Լուիս Տոսար, Ասիեր Էչեանդիա, Թեո Պլանել, Ելենա Կարանսա և այլք

Պենելոպե Քրուզի և իսպանացի ռեժիսոր Հուլիո Մեդեմի առաջին համատեղ աշխատանքը: Քրուզի հերոսուհի Մագդան իմանում է, որ իր մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, չնայած նրա կյանքը առանց այն էլ հարթ չէ. նա գործազուրկ ուսուցչուհի է, ով միայնակ դաստիարակում է որդուն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս