Ինչպես ճիշտ ընտրել սպորտային կոշիկները
Սպորտային կոշիկների ընտրության գլխավոր գաղտնիքները:
Արհամարհել սպորտային կոշիկների անխոս առաջատարությունը մոդայի պատվանդանին, հնարավոր չէ: Ամեն մի իրեն հարգող բրենդ արդեն վաղուց ունի իր ֆիրմային մոդելը և նույնիսկ այդ it-shoes-երի ամբողջ հավաքածու:
Սակայն սպորտային կոշիկ գնելիս պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն դիզայնի վրա, այլ պետք է հաշվի առնել բազմաթիվ առանձնահատկություններ: Սպորտային կոշիկի ընտրության բոլոր նրբությունների մասին պատմել են Nike-ի մասնագետները:
Նախապատրաստական փուլ
Մինչև սպորտային կոշիկների ընտրությանը ձեռնամուխ լինելը Ձեզ համար որոշեք նպատակը` վազել այգում, պատրաստվել կիսամարաթոնի, զբոսնել քաղաքում կամ մարզվել մարզասրահում: Անպայման կիսվեք Ձեր պլաններով վաճառող խորդհրդատուի հետ:
Պայմանականորեն սպորտային կոշիկները կարելի է բաժանել 2 տեսակի. ամենօրյա և սպորտի տարբեր ձևերի համար (վազք, մարզումներ մարզասրահում և այլն): Դրանից կախված էլ հարկավոր է վերջնական որոշում կայացնել:
Վազքի համար նախատեսված սպորտային կոշիկներ
Վազքի կոշիկները տարբերվում են մնացածից բարելավված ամորտիզացիայով և կայունացումով: Ամորտիզացիան նրա համար է, որպեսզի պինդ մակերևույթի վրա վազքը չվնասի հոդերը, իսկ կայունացումը թույլ է տալիս, որպեսզի ոտքը ճիշտ դիրքով ֆիքսվի: Որպես կանոն, վազքի համար նախատեսված կոշիկներն ավելի անվտանգ և հարմարավետ են, քան մնացած բոլոր տեսակները:
Բացի դրանից, դրանք շատ թեթև են` շնորհիվ այն բանի, որ դրանց պատրաստման ժամանակ օգտագործվում են բարձր տեխնոլոգիական նյութեր: Կախված մակերևույթից, որի վրա Դուք պատրատսվում եք վազել, ինչպես նաև պլանավորած տարածությունից, խանութի խորհրդատուն պետք է Ձեզ օգնի ընտրել համապատասխան մակարդակի ամորտիզացիայով կոշիկներ:
Հուշում. չափել վազքի կոշիկները պետք է երեկոյան, երբ ոտնաթաթը մի քիչ մեծացած է, որովհետև հենց այդ վիճակում է լինում ոտքը վազքի ժամանակ:
Կոշիկներ մարզասրահում մարզվելու համար
Սպորտի յուրաքանչյուր տեսակ ենթադրում է յուրահատուկ ծանրաբեռնվածություն և կարևոր է ճիշտ կոմպենսացնել դա սպորտային կոշիկներով, որպեսզի վնասվածքներ չստանաք: Մարզումների ժամանակ շարժումների լայն դիապազոնը պահանջում է ոտնաթաթի ստրատեգիական կարևոր մասերի աջակցությունը: Ակտիվ մարզումների ժամանակ առանձին նշանակություն է ստանում օդի ներթափանցելիությունը, անկար դիզայնը և մինիմալ քաշը:
Ուժային ծանրաբեռնվածությունների համար կոշիկները պետք է մաքսիմալ կայուն լինեն` տափակ տակացուներով: Դա թույլ է տալիս վերահսկել շարժումները և ծանրությունը: Շատ կարևոր է նաև, որ կոշիկները չսայթակեն:
Կարդիոմարզումների համար նախատեսված մոդելները պետք է կիպ նստեն ոտքին:
Ֆունկցիոնալ թրեյնինգի համար նշանակություն ունեն կոշիկների ճկունությունը և ամորտիզացիան:
Զբոսանքի համար նախատեսված սպորտային կոշիկներ
Ինչ վերաբերվում է զբոսանքի համար նախատեսված մոդելներին, այստեղ ամեն ինչ շատ ավելի հեշտ է: Առաջին հերթին դրանք պետք է մաքսիմալ հարմարավետ լինեն և պատասխանեն Ձեր էսթետիկական նախընտրություններին: Սակայն, չնայած այն բանին, որ դրանք չեն ենթադրում, որ պետք է բարձր ֆիզիկական ծանրաբեռնվածության դիմանան, բրենդներն այստեղ էլ ձգտում են օգտագործել ինովացիաներ և դարձնել կոշիկներն առավելագույնս հարմարավետ:
Եթե գայթակղություն է առաջանում զբոսանքի համար նախատեսված կոշիկներով գնալ մարզասրահ, ավելի լավ է կանգնեք, հակառակ դեպքում Դուք կարող եք վնաս հասցնել Ձեզ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը