«Սերժ Սարգսյանը նոր Սահմանադրությամբ որևէ պաշտոնի չի հավակնում».Վարդան Պողոսյան
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ պատասխանելով Սերժ Սարգսյանի հնարավոր վերարտադրման մասին հարցին, վստահեցրել է, որ Սերժ Սարգսյանը նոր Սահմանադրությամբ որևէ պաշտոնի չի հավակնում: «Եթե հանրապետության նախագահը հայտարարած չլիներ, որ պառլամենտական համակարգին անցման պայմաններում ինքը չի հավակնելու ոչ վարչապետի, ոչ ԱԺ նախագահի, ոչ էլ երկրի նախագահի պաշտոններին, ապա կարելի էր թերևս ինչ-որ չափով հիմնավորված համարել վերարտադրման թեզը: Կարելի էր այդ ժամանակ ասել, որ փոխվում է Սահմանադրությունը, որպեսզի ինքն այդ պաշտոններից որևէ մեկը զբաղեցնելով՝ կարողանա նորից ղեկավարել: Բայց հանրապետության նախագահը մեր հանձնաժողովի անդամների հետ հենց առաջին հանդիպմանն է ասել, որ որևէ պաշտոնի չի հավակնում»,- ասել է նա: