Թուրքիան չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի ընտրությունների արդյունքը. ԱԳՆ

Թուրքիան չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի տեղական ինքնակառավարման մարմինների այսպես կոչված ընտրությունների արդյունքը, ասվում է այսօր Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Այս մասին հայտնում է Trend-ը:

Թուրքիան աջակցում ու միշտ աջակցելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ասվում է հաղորդագրության մեջ:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարում է, որ սեպտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների անցկացումը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը, դրանք խախտում են միջազգային նորմերն ու իրավունքները, ՄԱԿ-ի ԱԽ-ի բանձևն ու ԵԱՀԿ սկզբունքները:

«Այդ և նման քայլերը վնաս են հասցնում Լեռնային  Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման փորձերին: Մեր երկիրը դատապարտում է այդ ընտրությունները, որոնք ընկալվում են որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտում։
Այդ ընտրություններն ու դրանց արդյունքները Թուրքիայի կողմից չեն ճանաչվելու:  Լինելով Մինսկի խմբի անդամ՝ Թուրքիան շարունակելու է աջակցություն ցուցաբերել Ղարաբաղյան կոնֆլիկտի արդարացի ու խաղաղ ճանապարհով լուծմանը»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս