Բաժիններ՝

ՈւԵՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականի վարկանիշերը. Հայաստանը փոխել է դիրքը

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է եվրոպական երկրների ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը:

Հայաստանի Ազգային հավաքականը նախորդ վարկանիշի համեմատ նահանջել է 3 հորիզոնականով և գտնվում է 39-րդ տեղում:

Սրա պատճառը, ամենայն հավանականությամբ, Հայաստանի հավաքականի վերջին խաղերն են, որտեղ մեր ընտրանին 2:0 հաշվով պարտվեց Սերբիայի ընտրանուն, այնուհետև՝ 0:0 հաշվով ավարտեց «տնային» հանդիպումը Դանիայի հավաքականի հետ:

Ազգային հավաքականների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  1. Գերմանիա
  2. Իսպանիա
  3. Անգլիա
  4. Պորտուգալիա
  5. Իտալիա
  6. Բելգիա
  7. Ֆրանսիա
  8. Հոլանդիա
  9. Ուկրաինա
  10. Ավստրիա

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս