Խամեսը բաց կթողնի մեկ ամիս
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը Կոլումբիա – Պերու (1:1) հանդիպման ժամանակ վնասվածք էր ստացել, փոխարինվել և պետք է բուժզննում անցներ: Արդեն պարզ են բուժզննման արդյունքները:
«Marca»-ն հայտնում է, որ 24-ամյա կոլումբիացին վնասել է ձախ ազդրի մկանը, որի պատճառով մեկ ամիս խաղալու հնարավորություն չի ունենա:
Սիրարփի Աղաբաբյան