Ըստ GQ-ի լավագույն մարզիկը. Լյուիս Հեմիլթոն
Կայացել է «GQ» ամսագրի ամենամյա մրցանակաբաշխությունը: «Տարվա մարզիկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել աշխարհի կրկնակի չեմպիոն, «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը:
Ամսագիրը Հեմիլթոնի մասին գրել է.
«Անկասկած, Լյուիս Հեմիլթոնը ներկա ժամանակի լավագույն մարզիկներից մեկն է: 2008 թվականին, երբ նա դարձավ աշխարհի չեմպիոն, թվում էր, թե հետագա տարիներին կրկին այդպես կլինի, սակայն Սեբաստիան Ֆետելն առաջընթաց գրանցեց: Լյուիսը շարունակում է հաղթարշավը, Հեմիլթոնին վիճարկված չէր մեկ անգամ չեմպիոն դառնալ, ինչպես դարձան իր հայրենակիցներ Ջեյմս Հանթը և Ջենսոն Բաթոնը»:
Սիրարփի Աղաբաբյան