Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով տարհանվել է ավելի քան 100 հազար մարդ
Ճապոնիայի հյուսիս-արևելքում շարունակվում են փրկարարական աշխատանքները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ավելի քան 100 հազար մարդ արդեն տարհանվել է աննախադեպ ջրհեղեղների հետևանքով, որոնք առաջացել են մի քանի օր տեղացող ուժեղ անձրևների հետևանքով:
Նվազագույնը 3 մարդ զոհվել է, 27-ը համարվում է անհետ կորած:
Ճապոնական Ձյոսո քաղաքում 25 մարդ անհետ կորած է համարվում ջրհեղեղի հետևանքով:
«Նման առատ տեղումներն աննախադեպ են: Դա անոմալ վիճակ է, որը լուրջ սպառնալիք է ներկայացնում»,- հայտարարել են Ճապոնիայի հիդրոօթերևութաբանական ծառայությունից: Հորդառատ անձրևներն ուղեկցվում են ուժեղ քամիներով: