Հարկային վնասը հասել է 353 մլրդ դրամի
Այսօր ԱԺ Տնտեսական հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի և Միքայել Մելքումյանի հեղինակած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը տեղեկացրեց, որ 353 մլրդ դրամի է հասել հարկային վնասը:
«Սա մտածելու տեղիք պետք է տա, որ սահմանենք ավելի իրատեսական ժամկետներ հարկային վնասները կանխելու համար»,- ասաց Վ.Միրումյանը:
Նա նշեց, որ Հարկային օրենսգրքի նախագիծը շուտով կներկայացվի քննարկման:
«Լո՞ւրջ, լրջո՞վ: Ես արդեն 8 տարի ստեղ եմ, բայց…»,- զարմանքն արտահայտեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Փոխնախարարը կրկին վստահեցրեց, որ օրենսգիրքը շուտով կներկայացվի: