Մոտ 6 ամիս առաջ հակառակորդի կողմն անցած Անդրանիկը ծնողներին նամակ և լուսանկար է ուղարկել. shamshyan.com
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով այս տարվա մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, 24-ամյա Անդրանիկ Արարատի Գրիգորյանը ընտանիքի անդամների հետ փոխանակվել է ընտանեկան բնութի տեղեկություններով:
Այս տեղեկությունը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է նաեւ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Անդրանիկի համագյուղացիներն էլ պատմեցին, որ Անդրանիկը լուսանկար է ուղարկել, որում վատ տեսք չունի։
Հետաքրքրվել է, թե ինչ գյուղատնտեսական աշխատանքերով են զբաղվում, ինչպես են։ Ասել է, որ կարոտում է, բայց նամակի մեջ ակնարկել է, որ ինքն ինքնակամ չի անցել հակառակորդի կողմը եւ ցանկանում է վերադառնալ։
Համագյուղացիները նշում են, որ Անդրանիկի կողմից հակառակորդի կողմն անցնելու պատմության մեջ շատ մութ էջեր կան, որոնք չեն բացահայտվում։ Նա նաեւ ոչ մի խոսք չի ասել, որ իր հետ այնտեղ վատ են վերաբերվում։ Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Ա. Գրիգորյանը ծնողներին եւս մեկ նամակ էր ուղարկել։ Ուղարկված նամակում խնդրել էր իր վրա չբարկանալ՝ ընդգծելով, որ չարությունից չի սահմանն անցել:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետը, ինչպես նաեւ փոխանցել, որ մայրը եկել էր գյուղապետարան՝ նամակը կարդալու, քանի որ կարդալ չգիտի:
«Գրել էր՝ պապան ո՞նց ա, մաման ո՞նց ա, հարեւանները ո՞նց են: Կարո՞ւմ եք յոլա գնաք: Սպասեք, հեսա կգամ, աշխատանքի կմտնեմ, սաղ լավ կլինի: Խելքին մոտիկ բան չի, բայց դե տենց էր գրել»,- պատմել էր գյուղապետը:
Հարցին, թե Անդրանիկը չէ՞ր նշել արդյոք, թե ինչու է սահմանն անցել, արձագանքել էր.
«Դե, գրել էր՝ ինձ վրա մի ջղայնացեք, ես չարությունից չեմ անցել էն կողմը ու չգիտեմ, թե ինչի եմ անցել»: Իսկ ավելի վաղ հայտնել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Անդրանիկին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: