Սերժ Սարգսյանը իրավապահ կառույցների առջև պահանջ է դրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ վերջին երկու ամիսներին սպանության դեպքերի կտրուկ աճից հետո Սերժ Սարգսյանը իրավապահ կառույցներից պահանջել է իրեն ներկայացնել արձանագրված ցուցանիշները եւ դրանց բացատրությունները: «Մեր տեղեկություններով՝ անցած ութ ամիսներին Հայաստանում արդեն իսկ արձանագրվել է սպանության մոտ հիսուն դեպք: Ի դեպ, առաջին վեց ամիսների արդյունքներով՝ Հայաստանում արձանագրվել էր սպանության 22 և սպանության փորձի 24 դեպք»,- գրում է թերթը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: