Բաժիններ՝

Ինչ է կատարվոմ մարդու օրգանիզմում ծխելը թողնելուց հետո

1. Առաջին փոփոխությունները սկսվում են 20 րոպե հետո. բարելավվում է արյան շրջանառությունը և բարձրանում է ձեռքերի ու ոտքերի մատների զգայունությունը:

2. 8 ժամ հետո արյան մեջ կրճատվում է ածխածնի օքսիդի քանակությունը: Դա նշանակում է, որ թթվածնի մակարդակը Ձեր արյան մեջ նորից նորմայի մեջ է:

3. 2 օր չծխելուց հետո օրգանիզմն ամբողջովին մաքրվում է նիկոտինից: Դուք վերջապես կարող եք հրաժեշտ տալ փոքրիկ բյուրեղներին, որոնք դրդում էին Ձեզ ծխել: Ցավոք սրտի, հենց նիկոտինն ամբողջությամբ դուրս է գալիս օրգանիզմից, ծխելու ցանկությունը մաքսիմալ մեծանում է:

4. Ծխելուց հրաժարվելուց 2 օր հետո սկսում են նորմալ գործել համային ընկալիչները:

5. 2 օր հետո Դուք սկսում եք ավելի լավ զգալ հոտերը:

6. 3 օր հետո թոքերում վերականգնվում է թարթիչային վերահյուսվածքը: Ծխելը վերացնում է շնչուղիները մաքրող միկրոսկոպիկ թարթիչները: Բարեբախտաբար, այդ թարթիչները կարող են վերականգնվել:

7. 1 շաբաթ անց սկսում է իջնել արյան ճնշումը, որը նվազեցնում է ինսուլտի, սրտանոթային հիվանդությունների, սրտային և երիկամային անբավարարության ռիսկը:

8. Հազը սկսում է անցել 2 շաբաթ հետո: Այն միանգամից չի անցնում, քանի որ թոքերին ժամանակ է պետք այնտեղ հավաքված վնասակար նյութերից ազատվելու համար:

9. 2 շաբաթ անց վերականգնվում է արյան շրջանառությունը, որը միանգամից դրական ազդեցություն է ունենում սեռական ֆունկցիաների վրա:

10. 3 ամիս անց հարթվում է մաշկի գույնը:

11. Եթե Դուք 1 տարի չեք ծխում, վերանում են ծխելու ամենավառ նշանները. մատներից վերանում է ծխախոտային երանգը, իսկ ատամների փառը գունաթափվում է:

12. 5 տարի հետո ինսուլտի ռիսկի ցուցանիշները լինում են նորմայի մեջ, իսկ 15 տարի հետո քաղցկեղի առաջացման հավանականությունը դառնում է այնպիսին, ինչպիսին չծխողների մոտ է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս