Ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի զինծառայող Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Քրեական գործի նախաքննության ավարտից հետո գործի նյութերը տրամադրվում են կողմերին՝ դրանց ծանոթանալու համար: Նշենք, որ այս քրեական գործով մեղադրան է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի 4 համածառայակիցների՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին: Նախաքննության ընթացքում չորս մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները լրացվել և նրանց նոր մեղադրանքներ են առաջադրվել:

Տեսանյութեր

Լրահոս