Խոսրով Հարությունյանը հաճելիորեն զարմացած է

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հաճելիորեն զարմացած է՝ սահմանադրական փոփոխությունների հարցի քննարկումները թե՛ խորությամբ, թե՛ մասնակցների՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ծավալով բավական մեծ էր: Այս մասին նա հայտարարեց այսօրվա ասուլիսում:  «Թվում էր՝ մի քանի ուժեր կմասնակցեն, իրականում պրոցեսի մեջ մասնակցեցին մեծ ծավալի ուժեր: Ընդ որում՝ էական չեմ  համարում կողմ տեսակետ են հնչում, թե դեմ, կարևորը մայր օրենքի քննարկումն է և հանրությանը մատչելի հրամեցնելը»,- ասաց նա:

Անդրադառնալով տարածվող լուրերին, թե Ռուսաստանը դեմ է սահմանադրական  փոփոխություններին, և որ Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ վերջինս  համոզել է Սերժ Սարգսյանին ետ կանգնել այդ նախաձեռնությունից, ասա, թե  ռուսական կողմից ընդհանրապես միջամտություն չկա. «Ես չեմ զգացել, ասեիք Վենետիկի հանձնաժողովի կողմից՝ ես կարող էի մեկնաբանել, բայց ռուսական կողմից թե ուղղակի, էլ չեմ ասում անուղղակի՝ չեմ նկատել: Չգիտեմ ինչ մոտիվացիայից ելնելով նա պետք է աներ, իր քաղաքական օրակարգի համար այս փոփոխությունները որևէ աղերս չունեն, սա ներքին խնդիրն է»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս