Սերգեյ Աքսյոնովին պաշտոնապես հրավեր չի հղվել Հայաստան այցելելու համար

Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովին պաշտոնապես հրավեր չի հղվել Հայաստան այցելելու համար: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Հայաստան գալը ցանկացած քաղաքացու համար, որ ունի ՌԴ անձնագիր, ազատ է: Իսկ այն, որ ես լսել եմ մամուլից, որ իբր հրավիրվել է, որևէ հրավեր չի եղել: Ինչ վերաբերում է բուն ֆորումին՝ կազմակերպչական հարցերը Տարածքային կառավարման նախարարությունն է համակարգում»,- ասաց Շ.Քոչարյանը:

Հարցին, թե ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես չի՞ ընդունելու Աքսյոնովին, փոխնախարարը տարակուսեց. «Ի՞նչ է նշանակում՝ չի ընունելու: Ես ասում եմ՝ իմ տեղեկությամբ որևէ հրավեր չի գնացել»:

Հիշեցնենք, որ, ըստ ատրածված լուրերի, Աքսյոնովը Հայաստանում մասնակցելու է միջտարածաշրջանային ֆորումին, որին նաև ղրիմյան մեծ ստենդ է ներկայացված լինելու:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930