Համաշխարհային ռեկորդ. բրիտանացին ականջներով ինքնաթիռ է տեղաշարժել
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/1679708.jpeg)
Բրիտանիայի Դարթֆորդ քաղաքի բնակիչ Ջոննի Սթրենջը կարողացել է ականջներով ինքնաթիռ տեղաշարժել՝ դրանով իսկ սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ, գրում է Kentonline-ը:
Բրիտանացին կարողացել է ավելի քան 20 մետր տեղաշարժել Cessna 172-P մոդելի ինքնաթիռը, որը կշռել է 670 կիլոգրամ:
Այդկերպ, Սթրենջի ձեռքբերումը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենածանր քաշը, որը հաջողվել է տեղաշարժել ծակած ականջների օգնությամբ:
Ռեկորդակրի խոսքով՝ ինքը միշտ եղել է Գինեսի ռեկորդների գրքի երկրպագու: