Ադրբեջանում ևս մեկ բանկ է փակվել
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/bank-adrbejan.jpg)
Լատվիական Baltikums International SLA ընկերության ադրբեջանական ներկայացուցչությունը հայտարարել է իր փակման մասին, հայտնում է Report-ը:
Տեղեկությունների համաձայն՝ ընկերությունը տրամադրել է վարկատուներին երկու ամիս՝ իրենց պահանջներ ներկայացնելու համար:
Նշենք, որ Baltikums International SLA-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Ռիգայում (Լատվիա): Ընկերությունը Baltikums Bank-ի ռազմավարական գործընկերն է ու բանկի շահերն է ներկայացնում արտերկրում: