Բաժիններ՝

Թուրքական զորքերը ներխուժել են Իրաք

Թուրքական ցամաքային զորքերը ներխուժել են Իրաք, հայտնում է Associated Press-ը:

Նշվում է, որ այդ կարճաժամկետ ռազմական օպերացիան ուղղված է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամների դեմ:
Ինչպես հայտնել են թուրքական իշխանությունները, զորքերն անցել են սահմանը քուրդ զինյալների ձերբակալելու նպատակով, ովքեր առնչություն են ունեցել կիրակի օրը Թուրքիայի ոստիկանության ու բանակի դեմ կատարված ահաբեկչություններին:

«Թուրք զինծառայողները հատել են իրաքյան սահմանը այն բանի համար, որ տաք հետքերով հետևեն PKK-ի ահաբեկիչներին, որոնք ներգրավված են վերջին հարձակումներում»,- AFP-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի կառավարությունում աղբյուրը:

Իրաք են ներխուժել թուրքական հատուկ ծառայությունների երկու ստորաբաժանումներ, նաև ռազմական ինքնաթիռներ, գրում է The Telegraph-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս