Տղամարդը գրեթե ամեն օր ծեծել է իր հետ բնակվող կնոջը, թքել է նրա վրա
Դատարան է ուղարկվել Երևանի 45-ամյա բնակչի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. ապրիլի սկզբից գրեթե ամեն օր ծեծի է ենթարկել իր հետ համատեղ բնակվող կնոջը՝ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին, դիտավորյալ կերպով պատճառել է ուժեղ ցավեր, մարմնական և հոգեկան տառապանքներ: Բացի այդ՝ ժամանակ առ ժամանակ սպառնացել է, որ կվնասի, նվաստացրել, թքել է նրա վրա, տանը եղած տարբեր իրերով հարվածներ հասցրել, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել կնոջ և նրա անչափահաս որդու հասցեին:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ 119-րդ հոդվածի 1-ին մաս՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, և 137-րդ հոդված՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: