Victoria’s Secret-ի մոդելը կոտրել է ողնաշարն ու կոմայի մեջ հայտնվել
Հոլանդացի սուպերմոդել Իֆկե Շտուրմը կոմայի մեջ է ընկել: Նա վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել այն բանից հետո, երբ ողնաշարի լուրջ վնասվածք ու գանգի կոտրվածք է ստացել, գրում է The Independent-ը:
1 ամիս առաջ իր առաջնեկին ունեցած 33-ամյա մոդելի հետ դժբախտ դեպքը տեղի է ունեցել Նեապոլիտանական ծոցում՝ Իսկյա կղզում հանգստանալիս:
Մոդելը դեռ գտնվում է հիվանդանոցում, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Իֆկե Շտուրմը համագործակցել է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են Victoria’s Secret-ը, Ralph Lauren-ը, Marc Jacobs-ը, Dior-ն ու Chanel-ը: