Անկարայում բողոքի ակցիայի հետևանքով 7 մարդ է տուժել
Անկարայում երկուշաբթի երեկոյան բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ նախօրեին Թուրքիայի Հաքքարի նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողության, որի հետևանքով 16 թուրք զինծառայող էր սպանվել, գրում է Milliyet թերթը:
Պարբերականի տեղեկություններով՝ բողոքի ակցիայի ընթացքում տուժել է 7 մարդ, այդ թվում՝ ոստիկանության 2 աշխատակից:
Նշենք, որ նախօրեին թուրք զինծառայողների տեղափոխող երկու զրահամեքենա էր պայթեցվել Հաքքարի նահանգի Դաղլըջա շրջանում, ինչի հետևանքով սպանվել էր 16 զինծառայող, 6-ն ստացել էր տարբեր աստիճանի վնասվածք: