Ադրբեջանի նախագահը ցավակցական նամակ է ուղարկել Էրդողանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, կապված Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության հետ, իր ցավակցություններն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Ինչպես հայտնում է APA-ն, ցավակցական նամակում մասնավորապես ասվում է. «Ինձ շատ է վշտացրել սպանված թուրք զինծառայողների ու վիրավորների թիվը: Թուրքիայի ժողովուրդը կարող է վստահ լինել, որ ահաբեկիչները երբեք չեն հասնի իրենց կեղտոտ նպատակներին»:
Ալիևն ադրբեջանցիների անունից ցավակցել է «եղբայրական թուրք ժողովրդին»: