Բաժիններ՝

Մենք պետք է երկարաժամկետ խաղաղություն հաստատենք հարևանների, հատկապես Ռուսաստանի հետ. Ղարիբաշվիլի

Թբիլիսիում անցկացվող միջազգային «Եվրոպայի նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտ: Անվտանգություն, տնտեսական հնարավորություններ, ազատություն ու մարդկային արժանապատվությունը ճակատամերձ երկրներում» համաժողովում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոսել է Ռուսաստանի հետ գործնական հարաբերությունների հաստատման մասին ու հայտարարել, որ Վրաստանը միշտ գործընկեր կլինի ԱՄՆ-ին ու Եվրոպային: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Ղարիբաշվիլին խոսել է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին ու ասել, որ կառավարությունը հարևանների հետ պրակտիկ հարաբերությունների հաստատման հիման վրա պետք է ապահովի խաղաղ հարաբերություններ:

«Ես ուրախ եմ, որ պատկանում եմ այն սերնդին, որը իրականացրել է նշանակալի փոփոխություններ: Մենք չպետք է կրկնենք անցյալի սխալները ու պետք է կրկնակի աշխատենք ավելի ազատ ապագա ունենալու ուղղությամբ: Անցած տարի ես ստորագրեցի ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը, որը Վրաստանի արդիականացման համար գլխավոր պլանն է: Վրաստանի դեմոկրատիայի գլխավոր բաղադրիչը եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրումն է:

Մեր կառավարության իշխանության գալուց հետո ստեղծվել է ավելի թափանցիկ համակարգ, որը հաշվետու է ժողովրդին: Մենք պետք է ապահովենք երկարաժամկետ խաղաղություն հարևանների, հատկապես Ռուսաստանի հետ»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս