«Էլեկտրիկ Երևան» քաղաքացիական նախաձեռնությունը հետաձգում է նախագահական նստավայրի մոտ կայանալիք պիկետը

Հարգելի հայրենակիցներ,

Ելնելով մեր մարտավարությունից, հաշվի առնելով առաջիկա զարգացումները և դիտարկելով մեզ ուղարկված ՀՀ ԱԺ լսումներին մասնակցելու հրավերը։

Էլեկտրիկ Երևան քաղաքացիական նախաձեռնությունն որոշեց.

  • Բարձրացնել ԱԺ–ում մեր բողոքի ձայնը, տեղեկացնել հանրության ավելի լայն զանգվածներին մեր դիրքորոշումները և ներկայացնել իշխանություններին մեր պահանջները։
  • Հետաձգել սույն թվականի սեպտեմբերի 4–ին, ժամը 17։00–ին նախագահականի դիմաց կայանալիք պիկետն, իսկ նախատեսված բաց քննարկումն իրականացնել նույն օրը` ժամը 17։00–ին, Ազատության հրապարակում։

«Էլեկտրիկ Երևան» քաղաքացիական նախաձեռնություն

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930