Կինը գաղտնիք կարողանում է պահել 47 ժամ. զարմանալի փաստեր կանանց մասին
1. Մեկ օրում կինը միջինը արտասանում է 20 հազար բառ, ինչը 13 հազարով ավելի է տղամարդու արտասանած բառերի քանակից:
2. Աշխարհում յուրաքանչյուր 90 վայրկյանում 1 կին մահանում է ծննդաբերության ընթացքում:
3. Աշխարհի 20 ամենահարուստ կանայք` բացառությամբ չինուհի Ու Յացցզյունի, իրենց հարստությունը ժառանգություն են ստացել կա՛մ հորից, կա՛մ ամուսնուց:
4. Կինը գաղտնիք կարողանում է պահել միջինը 47 ժամ, 15 րոպե:
5. Եթե հավատանք գիտնականներին, ապա նորածին երեխայի բույրը կնոջն այնպիսի հաճույք է պատճառում, ինչպես թմրանյութը` թմրամոլին:
6. Կանայք Հին Հռոմում գլադիատորի քրտինքը քսում էին իրենց մաշկին, որպեսզի ավելի գեղեցիկ դառնային և լավացնեին դեմքի գույնը:
7. Բրիտանիայում կինը միջինը ունի 19 զույգ կոշիկ, բայց հագնում է միայն 7-ը:
8. Ռուսաստանում կանայք 9 միլիոնով ավելի շատ են, քան տղամարդիկ:
9. ԱՄՆ-ում կանանց 40 տոկոսը երեխա են ունենում առանց ամուսնանալու:
10. Միջին վիճակագրական կինը 1 տարի ծախսում է այն բանի վրա, որ որոշի, թե ինչ պետք է հագնի:
11. Կանայք տարեկան միջինը լաց են լինում 30-64 անգամ, այն դեպքում, երբ տղամարդիկ դա անում են 6-17 անգամ:
12. Կանայք օրվա մեջ միջինը ստում են 3 անգամ, այն դեպքում, երբ տղամարդիկ դա անում են 6 անգամ:
13. Ամենաերիտասարդ աղջիկը, ով ապահարզան է ստացել, եղել է 10 տարեկան:
14. Բարձր կրունկներով կոշիկներ 1600 թվականից սկսել են հագնել տղամարդիկ: Հետագայում կանայք նույնպես սկսեցին բարձր կրունկներով կոշիկներ հագնել, որպեսզի տղամարդկային երևան:
15. Իսրայելը միակ երկիրն է, որտեղ կանայք ծառայում են բանակում:
16. ԱՄՆ-ում այս պահին կանանց 4 տոկոսը հղի են:
17. Կանանց սիրտը ավելի արագ է խփում, քան տղամարդկանցը:
18. Կանայք ավելի շատ համային ընկալիչներ ունեն, քան տղամարդիկ:
19. Կանայք, որոնք խռմփացնում են հղիության ժամանակ, խոշոր երեխա չեն ունենում:
20. Որոշ կանանց մոտ հանդիպում է գենետիկ մուտացիա, որը թույլ է տալիս նրանց տարբերել գունային միլիոնավոր երանգներ:
21. Հետազոտությունները փաստում են, որ բարձրահասակ կանայք ավելի շատ են հիվանդանում քաղցկեղով:
22. Բրիտանիայում միջին վիճակագրական կինը իր կյանքի ընթացքում ունենում է միջինը 111 պայուսակ:
23. Հղի կանանց 30 տոկոսը ուժեղ ցանկություն է ունենում ուտել անպետք բաներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը