Դանակահարություն Կոտայքում. հարուցվել է քրեական գործ
Այս գիշեր Կոտայքի մարզում տեղի ունեցած դանակահարության դեպքով քրեական գործ է հարուցվել: 168.am-ին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում արուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Հիշեցնենք, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն էին տեղափոխվել երկու երիտասարդ: