«Հերթական մահվան դեպքը` բժիշկների թերացման պատճառով». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ՝ ճիշտ այն ժամանակ, երբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել էր Երևանի թիվ 8 դպրոց և ուսուցիչների հետ լուսանկարվելու համար տարբեր դիրքեր էր ընդունում, մայրաքաղաքում երիտասարդ կնոջ՝ երեք անչափահաս երեխաների մոր մահվան հերթական դեպքն արձանագրվեց։ Վարդենիսի բնակիչ 39-ամյա Կարինե Աղաբեկյանի մահվան փաստն արձանագրվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, սակայն մահվան պատճառ դարձած վիրահատությունը կատարվել է «Մոր և մանկան առողջության պահպանման» բժշկական կենտրոնում՝ Մարգարյան հիվանդանոցում։

Կինը երկու շաբաթ առաջ, այսպես կոչված, փակ եղանակով շարքային վիրահատության է ենթարկվել, սակայն վիրահատությունը ճիշտ չի ընթացել, և լաբորոսկոպիայի ընթացքում վնասվել են այլ առողջ օրգաններ։ Դրանից հետո Կարինե Աղաբեկյանին անմիջապես տեղափոխել են «էրեբունի» բ/կ, որտեղ բժիշկները մոտ երկու շաբաթ պայքարելուց հետո այդպես էլ չեն կարողացել փրկել կնոջ կյանքը, և երեկ նա մահացել է»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս