Արման Մկրտումյանի կինը նոր առանձնատուն է գնել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի կինը՝ Մարինե Մկրտումյանը, նախորդ տարի 29 մլն 166 հազար դրամ արժողությամբ առանձնատուն է գնել: Միեւնույն ժամանակ  Մկրտումյանը վաճառել է իր հողամասը, դրա դիմաց ստանալով 4,8 մլն դրամ: Մարինե Մկրտումյանը, դատելով, հայտարարագրից, չէր կարող ավելի քան 29 մլն արժողությամբ առանձնատուն գնել, քանի որ այդքան գումար չուներ: Եթե 2014թ. սկզբում նրա դրամական միջոցները կազմել են 40 հազար դոլար, ապա տարեվերջին՝ գրեթե 30 հազար դոլար: Եթե համարենք, որ տարվա ընթացքում նվազած 10 հազար դոլարը նա ծախսել է հենց առանձնատան գործարքի համար, հողամասի վաճառքից ստացված 4,8 մլն դրամը նույնպես, ապա 29 միլիոնի կեսից էլ գումար է ստացվում: Իսկ թե ինչ կամ ում միջոցներով է Մարինե Մկրտումյանը առանձնատուն գնել, հայտնի չէ: 

Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս