Լարված իրավիճակ Բաղրամյան պողոտայում. ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացնում
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ քիչ հետո ազատ կարձակվեն բերման ենթարկված բոլոր ակտիվիստները: Նա ասաց, որ ակտիվիստները իրենց վատ են դրսևորում ոստիկանների նկատմամբ: Հարցին, թե ոստիկաններն ինչո՞ւ են վնասել ակտիվիստ Վահրամ Պետրոսյանի աչքը, Վ. Օսիպյանը պատասխանեց, որ Վ. Պոտրոսյանն ինքն է ասել, որ ոստիկանը պատահաբար է դիպչել իրեն:
Նա բոլորին կոչ արեց հեռանալ պողոտայից, չփակել փողոցը՝ հակառակ դեպքում, ինչպես նշեց Վ. Օսիպյանը նրանք բերման կենթարկվեն:
Այս պահին իրավիճակը Բաղրամյան պողոտայում լարված է, ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացնում այնտեղ: Ցուցարարները փորձում են փակել փողոցը, ոստիկանները, սակայն, չեն թույլատրում: Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ տեղի ունեցան: