«Ոսկու աշխարհի» աշխատակցի անհետացման դեպքով գործ է հարուցվել՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով
ՀՀ քննչական կոմիտեն այսօր ստացել է «Ոսկու աշխարհ» կենտրոնի աշխատակից Նելլի Հարությունյանի անհետացման վերաբերյալ նյութերը:
ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրեցին, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում «Ոսկու շուկայի» աշխատակից Նելլի Հարությունյանը դուրս էր եկել աշխատանքից և անհետացել: