Կոճապղպեղի գարեջուր. Բուժեք արթրիտը, ստամոքսի հիվանդությունները, նվազեցրեք խոլեստերինը

Կոճապղպեղը բուժում է բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ ստամոքսի ցավը և արթրիտը: Կոճապղպեղի գարեջուրը կարող եք պատրաստել տան պայմաններում՝ թարմ կոճապղպեղով, մի փոքր շաքարով և կիտրոնի հյութով:

Կոճապղպեղը կարող է հանգստացնել ցավերն ու բորբոքումները

Կոճապղպեղն ունի բազմաթիվ օգտակար հատկանիշներ և ապացուցված է, որ այն օգնում է հանգստացնել մեջքի և մկանային ցավերը: Շատ կլինակական հետազոտություններ ցույց են տվել, որ կոճապղպեղն օգնում է այն մարդկանց, ովքեր տառապում են դեգեներատիվ և ռևմատոիդ արթրիտից ու խրոնիկ ցավերից:

Գարեջրի բաղադրություն

Կարդացեք նաև

  • 200 գր մաքրած և լավ կտրատած կոճապղպեղ
  • 450 մլ մաքուր ջուր
  • 225 գ շաքար
  • 115 մլ հանքային ջուր
  • Մի քանի կաթիլ լայմի հյութ
  • Կիտրոնի կտորներ

Պատրաստման եղանակը

Ջուրը լցրեք տարայի մեջ և դրեք կրակի վրա՝ հասցնելով եռման ջերմաստիճանի: Երբ ջուրը սկսի եռալ, ավելացրեք կոճապղպեղը, կրակը ցածրացրեք և եփեք ևս 5 րոպե: Ապա թողեք խառնուրդը մնա 20 րոպե: Այն քամեք, կոճապղպեղի կտորները դուրս բերեք խառնուրդից: Առանձին տարայի մեջ պատրաստեք օշարակ.

1 բաժակ ջրի մեջ լուծեք շաքարը, ջուրը եռացրեք: Խառնեք 1 բաժակ կոճապղպեղի հյութը, 1/3 բաժակ օշարակն ու մեկ բաժակ հանքային ջուրը: Ապա ավելացրեք մի փոքր մեղր ու լայմի հյութ: Կիտրոնի կտորներով զարդարեք բաժակը:

Կոճապղպեղը շատ օգտակար է ստամոքսի ցավերը հաղթահարելու համար: Այն լավացնոմ է մարսողական համակարգը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Բացի այդ՝ այն նաև կանխարգելում է քաղցկեղը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությույնանը

 

Տեսանյութեր

Լրահոս