Մխիթարյանի հիասքանչ խաղը դառնում է օրինաչափություն. Der Westen
Der Westen-ը Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի՝ «Օդդի» դեմ պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներից առավելագույն գնահատական է տվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և Իլկայ Գյունդոգանին:
Կայքը Մխիթարյանի մասին գրում է. «Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանի հիասքանչ խաղը դառնում է օրինաչափություն: Այս հանդիպումը չդարձավ բացառություն: Սկզբում նա խփեց սուպերգոլ, հետո էլ երկու անգամ անհավանական ճշգրիտ գոլային փոխանցումներ կատարեց Ռոյսին: Հենրիխը գերազանց էր վերահսկում գնդակը»:
Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել է 7:2 հաշվով: Գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ դարձած Մխիթարյանը փոխարինվեց 64-րդ րոպեին:
Սիրարփի Աղաբաբյան