Պաշտոնական. Նիկոլաս Օտամենդին «Վալենսիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարվել է 45 մլն եվրո: Չորեքշաբթի արգենտինացին հաջողությամբ անցել է բժշկական զննությունը, իսկ հինգշաբթի ստորագրել է չորսամյա պայմանագիր: Գործարքի արժեքը կազմել է 45 մլն եվրո:
«Ես «Մանչեսթեր Սիթիին» կտամ իմ ամբողջ ուժերը: Հուսով եմ, որ արդեն այս մրցաշրջանում մենք մի քանի տիտղոս կնվաճենք: Խաղալ
այսպիսի ակումբում` երազանք է»,- ցիտում է Օտամենդիին «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը:
Մինչ այս Օտամենդին խաղացել է «Վելեսի», «Ատլետիկո Մինեյրոյի», «Պորտուի» և «Վալենսիայի» կազմերում:
2014-15թթ. մրցաշրջանում Օտամենդին անցկացրել է 35 հանդիպում և խփել է 6 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը