Հրապարակվել են տարվա լավագույն հարսանեկան լուսանկարները
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/harsaniq-photo-mrcanak-4.jpg)
Հարսանեկան Junebug Weddings պորտալը որոշել է «Տարվա լավագույն հարսանեկան լուսանկար» լուսանկարչական մրցույթի հաղթողներին:
Մասնավորապես, ժյուրին ընտրել է 50 ազդեցիկ լուսանկար, որոնցում պատկերված է կյանքի ամենահիշարժան պահերից մեկը:
Մրցույթին մասնակցում էին նորապսակների մասնակցությամբ արված լուսանկարներ՝ ներկայացված աշխարհի տարբեր անկյուններից:
Սիրահարները լուսանկարված են տարբեր պեյզաժների ու զբոսաշրջային տեսարժան վայրերի ֆոնին:
Այս տարի մրցույթին մասնակցել է ավելի քան 4 հազար աշխատանք աշխարհի 40 երկրից: