Ստամբուլի Դոլմաբահչե պալատի մոտ հրաձգություն է տեղի ունեցել
Ստամբուլի մարդաշատ փողոցներից մեկում՝ Դոլմաբահչե պալատի մուտքի մոտ, հրաձգություն է տեղի ունեցել:
Այդ մասին հայտնում է Reuters-ը` հղում կատարելով թուրքական Dogan գործակալությանը:
Նշենք, որ օսմանյան շրջանի կառույցի մոտ, որը մեծ ճանաչում է վայելում զբոսաշրջիկների շրջանում, գտնվում է նաև Թուրքիայի վարչապետի գրասենյակը:
Տուժածների մասին տեղեկություններ չկան: Ականատեսները հայտնում է, որ մահապարտ-ահաբեկիչը նաև գործի է դրել պայթուցիկ սարք:
Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել երկու կասկածյալի:
Տեսանյութը՝ այստեղ.