Բաժիններ՝

Բունդեսթագը հավանություն է արժանացրել Հունաստանին ֆինանսական օգնության երրորդ փաթեթի տրամադրումը

Գերմանիայի խորհրդարանը այսօր հավանության է արժանացրել Հունաստանին ֆինանսական օգնության երրորդ փաթեթի տրամադրումը: Որոշումը կայացվել է ձայների գերակշռող մեծամասնությամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Աթենքին հավելյալ միջոցների հատկացման օգտին կողմ է քվեարկել 454 պատգամավոր, դեմ՝ 113-ը: Եվս 18 մարդ ձեռնպահ է մնացել:

Բանավեճերի ժամանակ պատգամավորները կարծիք են հայտնել, որ Հունաստանը կարող է ի վիճակի չլինել վճարել իր պարտքերը:

Երկրի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն խոստովանել է, որ ոչ մի երաշխիք չկա, որ հույները ժամանակին կկատարեն իրենց պարտավորությունները, սակայն նշել է, որ Գերմանիայի կողմից անպատասխանատու կլիներ Աթենքին ևս մեկ շանս չտալը:
Ֆինանսական օգնության երրորդ փաթեթի Հունաստանին տրամադրելու են ԵՄ պետությունները:

Ենթադրվում է, որ այն կօգնի Աթենքին ժամանակին վճարել իր պարտքերը ու պահպանել տեղը եվրոգոտում:
Ֆինանսական փաթեթը գնահատվում է 86 մլրդ եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս