Դանակով հարձակվել և սպանության սպառնալիքներ է տվել
Օգոստոսի 15-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում 1986 թ. ծնված Յակով Պ.-ից ահազանգ էր ստացվել, որ տանը դանակով հարձակվել են իր վրա:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, իրենց տանը, գումարի պարտք ու պահանջի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, Երևան քաղաքի բնակիչ ոմն Հարութ վերցրել է հյուրասենյակի սեղանին դրված խոհանոցային դանակը և Յակով Պ.-ին տվել սպանության սպառնալիքներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հարութը 1984 թ. ծնված Հարություն Ն.-ն է, որը օգոստոսի 18-ին ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին և տվել բացատրություն:
Քննությունը շարունակվում է: