Գերման Ստերլիգովը ևս մեկ ջրաղաց է ուզում գնել
Ռուս գործարար, ներկայում Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում ապրող Գերման Ստերլիգովը «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում հերթական գրառումն է կատարել, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին:
Այս անգամ էլ Ստերլիգովը, դիմելով Արցախի գյուղացիներին, հայտարարել է, որ ևս մեկ ջրաղաց է ցանկանում գնել:
«Ցանկանում եմ գնել ևս մեկ հին քարե ջրաղաց: Իմ ջրաղացը չի կարողանում կատարել բոլորի պատվերները: Թանկով կգնեմ: Պարտադիր պահանջն այն է, որ ջրաղացը զննելիս աշխատի, որպեսզի գամ ու տեսնեմ, թե ինչպես է այն աշխատում»,- հայտարարել է Ստերլիգովը:
Հիշեցնենք, որ վերջերս Ստերլիգովը տեսանյութ էր հրապարարակել, որտեղ ցուցադրում էր, թե ինչպես է օրինական կերպով դարձել ջրաղացի սեփականատեր:
«Հիմա ես իսկական ջրաղացի երջանիկ սեփականատեր եմ: Ընդ որում՝ առանց ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներիի, առանց կաշառքի, գումարի: Արագ, հեշտ ու պարզ, կատարյալ գեղեցկություն: Էհ, լավ է ապրել Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետությունում»,- ստանալով ջրաղացի գնման փաստաթուղթը՝ հայտարարել էր գործարարը:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում Ստերլիգովը գնել է 1888 թվականի ջրաղաց, որի օգնությամբ առանց էլեկտրականության ալյուր է աղում: