Բեն Աֆլեքը Lexus է նվիրել իր հայազգի Քրիստին Ուզունյանին
TMZ պորտալի հաղորդմամբ՝ հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքը Lexus է նվիրել իր հայազգի 28-ամյա սիրեցյալին՝ Քրիստին Ուզունյանին, ով նախկինում եղել է դերասանի ու նրա կնոջ՝ Ջենիֆեր Գարների 3 երեխաների դայակը:
Այս մասին հայտնում է պորտալը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրներին:
Նշվում է, որ հենց նրա պատճառով է հոլիվուդյան աստղային ընտանիքը որոշել ամուսնալուծվել: Աղբյուրները հայտնում են, որ Քրիստինին ու Բենին միասին են տեսել Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկում:
Ուզունյանը հրապարակել է իր նոր Lexus-ի լուսանկարը, իսկ մարդիկ չեն դադարում պնդել, թե դա Բենի շքեղ նվերն է:
Մեքենայի արժեքը 43 հազար դոլար է:
Դերասանն իր հերթին, հերքել է այդ մասին տեղեկությունը՝ ասելով, թե չի բացարձակապես չի շփվում Քրիստինի հետ: