ԱՄՆ Ֆերգյուսոն քաղաքում արտակարգ դրություն է սահմանվել
ԱՄՆ Միսսուրի նահանգի Սենտ-Լուիս շրջանի իշխանությունները երկարեցրել են արտակարգ դրության ռեժիմը Ֆերգյուսոն քաղաքում ու դրան հարակից շրջաններում ևս մեկ օրով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արտակարգ դրությունը սահմանվել էր երկուշաբթի օրը սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունի սպանության մեկամյակի տարելիցին նվիրված արարողություններից հետո:
Բողոքի ցույցի ժամանակ 6 ցուցարար կրակ էր բացել ոստիկանության ուղղությամբ:
Նախօրեին Ֆերգյուսոնում խաղաղ է անցել, ոստիկանությունը ոչ ոքի չի կալանավորել: