Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի զինյալները կոչ են անում Բրիտանիայի իրենց կողմնակիցներին երկրում հարձակումներ իրականացնել

ԴԱԻՇ-ի զինյալները կոչ են անում Մեծ Բրիտանիայի իրենց կողմնակիցներին հարձակումներ գործել երկրում՝ որպես «միայնակ գայլեր»՝ Սիրիա ներթափանցելու փորձերի փոխարեն: Այս մասին հայտնում է Sky News-ը:

Հաղորդվում է, որ հեռուստաալիքի աշխատակիցները ստեղծել են կեղծ օգտահաշիվներ սոցցանցերում: Նրանց հաջողվել է կապվել Սիրիայի ջիհադիստների հետ, որոնք նրանց խորհրդատվություններ են ուղարկել գումար հավաքելու ու զենք պատրաստելու վերաբերյալ:

Ինչպես պնդում է հեռուստաալիքը, նամակագրության մեջ ԴԱԻՇ-ի անդամները պնդել են, որ իրենք արդեն Մեծ Բրիտանիայի տարածքում ունեն մարդիկ, ովքեր պատրաստ են հարձակումներ իրականացնել: Ինչպես նշվում է, նրանցից ոմանք հատուկ նախապատրաստվել են Սիրիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս