Բաժիններ՝

Աննա Հարությունյանն առաջարկում է նիհարելու իր 12 կանոնները. Life.panorama.am

Շատերը կարող են հիանալ դերասանուհի Աննա Հարությունյանը գեղեցիկ կազմվածքով: Պարզվում է՝ նման մարմին ունենալու համար Աննան ունի իր կանոնները, որոնց խստորեն հետեւելով՝ պահպանում է կազմվածքը: Ի դեպ, դերասանուհին շատերի նման խստիվ դեմ է «տանջող» դիետաներին.

«Երբեք սուր դիետաներ չեմ պահել, բայց մտերիմներս կարծում են, թե միշտ տառապում եմ դրացով և ինձ զրկում եմ կերակրից: Իրականում հակառակ պատկերն է, ուղղղակի որկրամոլ չեմ և ինձ հաճույք չի պատճառում ուտելը: Ուտում եմ ապրելու համար, և ոչ թե հակառակը»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց նա:

Անան ուտել չի սիրում . «Երևի զարմանալի է և մի քիչ էլ տխուր, բայց սիրելի ուտեստ չունեմ: Ինչպես ասում է հայտնի մոդելավորողներից մեկը «Ուտելիքը կնոջ բերանում մնում է երկու րոպե, ստաոքսում՝ երկու ժամ, կոնքերում՝ երկու ամիս՝ ուստի, դուք որոշեք»:

Ասում են ՝ մարդու մաշկի ծերացմանը խթանում է քաշ կորցնելը և հետո նորից հավաքելը: Փորձում եմ պահպանել քաշս և նիհարելու խնդրի առջև գրեթե չեմ կագնում, բայց և այնպես մի քանի հետաքրքիր խորհուրդ կարող եմ տալ»,- նկատեց նա եւ առաջարկեց իր 12 կանոնները.

«Կարծում եմ, բոլորին էլ հայտնի են սննդակարգային դիետաները, ուստի ես հարցին կմոտենամ այլ տեսանկյունից: Նշեմ, որ իմ առաջարկած տարբերակներում հավատի գործոնը մեծ դեր ունի:

– Ինչ էլ որ լինի, ինչպիսին էլ որ լինեք, սիրեք ձեզ, բայց մի եղեք ներողամիտ ձեր իսկ նկատմամբ:

– Կուռքեր մի ստեղծեք, բայց այնուամենայնիվ տեսանելի, ձեր աչքի առջև պատկերացրեք այն կնոջ մարմինը, ում կուզեիք նմանվել: Միտքը ուժ ունի: Վարժությունը կրկնեք հաճախ:

– Եթե չեք կարողանում հրաժարվել սիրելի ուտեստներից, հատկապես հացից և միևնույն է, միտքը զբաղված է դրանցով, նրանցից պարզապես հոտ քաշեք: Փորձված մեթոդ է:

– Անընդհատ սով զգալու դեպքում պարզապես ջուր խմեք: Երբեմն մեզ թվում է քաղցած ենք, այնինչ ծարավ ենք:

– Մի սնվեք հեռուստացույց դիտելով, կենտրոնացեք ձեր չափաբաժնի վրա և սեղանը միշտ լքեք ոչ լիարժեք կշտացած: Մեր «մեծարգո» ուղեղը միայն քառասուն րոպե հետո է ազդանշան տալիս, որ կշտացել է:

– Սնվեք դասական երաժշտության ներքո. այն նպաստում է մարսողությանը, բացի դրանից հաճելի է:

– Եթե չեք կարողանում 6-ից հետո չուտել, մի կերեք 10-ից հետո և աստիճանաբար հասեք 6-ին:

– Ավելորդ է խոսել ճարպոտ կերակրի մասին. կարծում եմ, ինքնին պարզ է:

– Սեղանից օգտվեք այնպես, որ ոչ ոք չկռահի ձեր՝ դիետա պահելու մասին, և այն ինքըստինքյան ձեզ համար կվերափողվի ապրելակերպի: Ի դեպ՝ նման պահվածքը համապատասխանում է էթիկայի նորմերին:

– Մի պատմեք ձեր՝ դիետա պահելու և ապագայում հնարավոր կիլոգրամներ կորցնելու մասին, մեր ուղեղը հաճախ այն ընկալում է որպես կատարված գործողություն, այնինչ դուք ընդամենը ճանապարհին եք, բայց և արդյունքի դեպքում կիսվեք փորձով:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս