Օդի բարձր ջերմաստիճանի պատճառով Մոսկվայում հայտարարվել է վտանգի դեղին մակարդակ
ՌԴ Հիդրոմետկենտրոնի հիդրոօթերևութաբանները եղանակային վտանգի դեղին մակարդակ են հայտարարել Մոսկվայում ու Մերձմոսկվայում:
Դա կապված է Մոսկվայում ու Մերձմոսկվայում հաստատված օդի բարձր ջերմաստիճանի հետ:
Դեղին մակարդակը հիդրոմետծառայությունների նախազգուշացման միջին մակարդակն է, որը մատնանշում է պոտենցյալ վտանգավոր եղանակ: Տվյալ դեպքում այն վտանգավոր է հրդեհների առաջացման տեսանկյունից:
Մոսկվայից բացի՝ դեղին մակարդակ է գործում նաև Կենտրոնական դաշնային օկրուգի մեծ մասում: Վորոնեժի, Բելգորոդի, Կուրսկի, Օռլովի ու Բրյանսկի մարզերում հայտարարվել է վտանգավոր նարնջագույն մակարդակ:
Ենթադրվում է, որ այսօր օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը Մոսկվայում ու Մերձմոսկվայում կբարձրանա մինչև 25 աստիճան: Տեղումներ չեն սպասվում, հայտնում է TASS-ը: